ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Այս մասին տեղեկացնում են սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Զարեհ Սինանյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ մեծապես գնահատում է Շվեդիայի հետ հարաբերությունները։ Երկուստեք ընդգծվել է Շվեդիայում հայ համայնքի կարևորությունը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների ամրապնդման հարցում։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը դեսպանին է ներկայացրել գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, որոնց մեջ ներգրավված են եղել նաև Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները։Անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակում գործարար հարաբերությունների խորացմանն ու ներդրումների խթանմանը։ Քննարկվել են Հայաստան-Սփյուռք և Հայաստան-Շվեդիա հարաբերությունների խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։
ԱԳՆ-ում քննարկվել են Հայաստան-Սփյուռք և Հայաստան-Շվեդիա հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
