Ուջանի տարածքում մեքենաներ են բախվել․ վիրшվորը Աշտարակի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան

Փետրվարի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen Golf» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Կիսվել սոց․ ցանցերում