Սրտամկանի ինֆարկտից հետո մարդու առօրյան ամբողջությամբ փոխվում է։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Պիրոգովի համալսարանի Մայրության և մանկության ինստիտուտի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի դոցենտ, բժշկագիտության թեկնածու Ֆյոդոր Եվդոկիմովն ասել է, որ դեղերը պետք է ընդունեն որոշակի ժամաակահատվածում, խուսափեն ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, բացի այդ պետք է խուսափել սթրեսից, էմոցիոնալ լարվածությունից, աեողջ սնվել։
«Չպետք է ալկոհոլ օգտագործեք: Սրա մասին ավելորդ է խոսել։ Բայց եթե գայթակղությանը չեք դիմանում, ավելի լավ է խմեք, կարմիր չոր գինի»,- ասաց բժիշկը։
Չպետք է օգտագործել արագ և յուղոտ սնունդ. պետք է խուսափել տապակած մթերքներից և շերտավոր խմորից։
«Դիետան պետք է պարունակի նվազագույն քանակություն, կամ նույնիսկ ընդհանրապես չպարունակի կենդանական ճարպեր և նյութեր, որոնք նպաստում են աթերոսկլերոզի առաջացմանը», — ասաց Եվդոկիմովը:
Նա բացատրել է՝ կարելի է ուտել առանց հավն առանց կաշվի, անյուղ միս և սպիտակ ձուկ։