ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Սուրբ Հարության եկեղեցի, հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը։
Հայոց պատրիարքարանը ներկայացրել են մամուլի ծառայության ղեկավար Արժանապատիվ Տեր Աղան քահանա Գոգչյանը և Սուրբ Հարության եկեղեցում պատրիարքարանի նախկին ներկայացուցիչ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Ագոյանը։

Ավելի վաղ Ռուբիոն համատեղ մամուլի ասուլիս է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Իսրայելն առաջին երկիրն էր, որն այցելել է Ռուբիոն իր նշանակումից հետո։
