Թբիլիսիում Զուրшբիշվիլիի վրա հավկիթներ են նետել

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա հավկիթներ են նետել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալուց հետո, հայտնում է TV Pirveli-ն։

Նախօրեին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում անհայտ անձինք հավկիթներ էին նետել ընդդիմադիր Գեորգի Գախարիայի ուղղությամբ։ Նա նույնպես վերադառնում էր Մյունխենից։

Վրաստանի ՆԳՆ-ն միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսել։

Կիսվել սոց․ ցանցերում