Այս լուսանկարները մեզ ուղարկել են ՀՀ քաղաքացիները: Երիտասարդներն այսօր, Երեւանի Երիտասարդական մետրոյի դիմաց նման նախաձեռնությամբ են հանդես եկել, որի նպատակը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին օգնություն ցուցաբերելն է:
Մայրաքաղաքում տրանսպորտի նոր սակագնային համակարգ մտցնելը տարբեր ակցիաների, ընդվզումների, բողոքի առիթ դարձավ: Ակնհայտ է, որ անվճարունակ քաղաքացիներից զատ բողոքավոր են դարձել նաեւ տարբեր քաղաքական ուժերին սպասարկող անհատներ, Երեւանի ավագանու անդամներ:
Իսկ իշխանությունները պետք է անհրաժեշտ հետեւություններն անեն:

