«Տուն եկավ, չլվացվեց, ավելով խփեց». Մագա Հարությունյանը պատասխանել է իր և Սուրենի բաժանման հարցին

Դերասանուհի Մագա Հարությունյանն ու հաղորդավար Սուրեն Փահլևանյանն ամենահայտնի զույգերից են հայկական շոու բիզնեսում: Նրանցից 2 էլ բավականին ակտիվ են համացանցում, իսկ առավել ակտիվություն ու հետևորդների հետ կապ պահում է Մագան:

Նրան շատ անգամներ հարցեր են հղում ինստագրամյան հարթակում, որոնցից շատերին դերասանուհին գերադասում է հումորային պատասխան տալ: Այս անգամ ևս բացառություն չէ:

Նրան հարց են հղել Սուրենից բաժանվելու մասին, ինչին նա հումորային պատասխան է տվել «Կիսաբաց լուսամուտների» հայտնի դրվագներից մեկի խոսքով, որտեղ ասվում է`«Ինքը տուն եկավ զուգարանից ու չլվացվեց, ու դա էլ քիչ էր ավելով խփեց ոտիս մուսկուլներին»:

Բնականաբար, նա այս կերպ հերքեց լուրը:

Կիսվել սոց․ ցանցերում