Հունվարին Հայաստան է եկել շուրջ 140 հազար զբոսաշրջիկ

Դեպի Հայաստան 2025 թվականի հունվարին այցելել է 139 հազար 482 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։  «Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 154 հազար 319։ 2025 թ․ հունվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ 55 հազար 130 քաղաքացի (39.5 %), Վրաստանից՝ 17 հազար 902 քաղաքացի (13%) և Իրանից՝ 13 հազար 186 անձ (9.4%)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում