Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց շահումով խաղերի վերաբերյալ օրենքի նախագիծը, որ սահմանափակում է խաղային քարտերին դրամական միջոցների համալրման հնարավորությունները:
Նախագծով սահմանվում է, որ խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով տվյալ խաղացողին պատկանող բանկային և քարտային հաշիվների միջոցով:
Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը հայտնել է, որ իր նպատակը ոչ թե այն է, որ մարդիկ անպայման անկանխիկ խաղան, այլ՝ իմանան, թե ով է խաղում, դրանով հստակեցնեն նաև պետության քաղաքականությունն այս կամ այն ոլորտում:
