Փետրվարի 22-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։50-ի սահմաններում՝ Երևանյան խճուղում, բախվել են 2 «Lada Priora», «BMW», «Mercedes ML», «Mercedes G» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ավտոմեքեների անվադողերն էլ եղել են ձմեռային։
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Կայքի փոխանցմամբ՝ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է:
