ԴՈՒԲԱՅ ԹՌՉՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՇՏԱՊ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

Azimuth Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Միներալնիե Վոդիից Դուբայ, վերադարձել է մեկնման օդանավակայան՝ ինքնաթիռի համակարգերից մեկի վրա ցուցիչի գործարկման խնդրի պատճառով։

«Թռիչքի անվտանգությունն ապահովելու նպատակով A46087 Միներալնիե Վոդի-Դուբայ չվերթի օդանավի հրամանատարը 2025 թվականի փետրվարի 23-ին որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան՝ օդանավի համակարգերից մեկի աշխատանքի ցուցիչի ակտիվացման պատճառով»,- ասվում է  ավիաընկերության տարածած  հաղորդագրության մեջ։

Մոսկվայի ժամանակով 6.11-ին ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի օդանավակայանում։ Չվերթի ուղեւորները Դուբայ կտեղափոխվեն Azimuth Airlines-ի պահեստային ինքնաթիռով։

 

Կիսվել սոց․ ցանցերում