Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելпտին՝ Մпդրիչի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի Լա Լիգայի 25-րդ տուրում «Ժիրոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-0) գնահատել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ելույթը, ով դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ։

«Մոդրիչը նվեր է ֆուտբոլի համար։ Նա պետք է շարունակի հանդես գալ այնքան ժամանակ, որքան ցանկանում է։ Նա շատ լավ է անում այն, ինչ անում է։ Մենք հաջողակ ենք, որ աշխատում ենք նման լեգենդի հետ։

Ես ունեի ևս մեկ ֆուտբոլիստ, ով հանդես եկավ մինչև 40 տարեկան՝ Պաոլո Մալդինին: Նրանց երկուսին կարելի է համեմատել այն առումով, թե ինչպիսին պետք է լինի ֆուտբոլիստը։

Նրանք ֆանտաստիկ օրինակներ են։ Պատահական չէ, որ նրանք հանդես են եկել մինչև 40 տարեկան։ Գենետիկան դեր ունի այս ամենում, բայց նաև՝ նվիրվածությունն ու վերաբերմունքը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Կիսվել սոց․ ցանցերում