Վտանգավոր սառցալեզվակները արագ հեռացվեցին ի շնորհիվ lragrogh.com լրատվականի և Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանի համագործակցության արդյունքում։

Երեկ, փետրվարի 24-ին մեր կողմից Տերյան փողոցում նկատվեց շենքերից կախված սառույցի լեզվակներ, որը անմիջապես նկարահանեցինք և առանց հրապարակելու ուղարկեցինք Երևան քաղաքի ավագանու անդամ Քրիստկնե Վարդանյանին, ով շատ արագ տեսանյութը ուղարկեց քաղաքապետարանի համապատասխան կառույցներին և կազմակերպեց տվյալ հատվածի սառցալեզվակների հեռացման աշխատանքները։ lragrogh.com լրատվականը իր շնորհակալությունն է հայտնում Քրիստինե Վարդանյանից արագ արձագանքման համար։ Մեր նպատակը պարզապես քննադատել, կամ հավանումներ հավաքելը չի եղել, մեր նպատակը խնդիրների շուտափույթ լուծումն է և սա ևս մեկ համագործակցության արդյունք է։

Քրիստկնե Վարդանյանի ֆեյսբուքյան էջը՝ Facebook

Կիսվել սոց․ ցանցերում