Չնայած ջերմաստիճանի բարձրացմանը՝ ՀՀ տարածքում կդիտվեն քամու ուժգնացում, բուք, ձյան տեղումներ

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։

Մարզերում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Կիսվել սոց․ ցանցերում