Բա ինչի՞ էդ պահանջողներովդ Արցшխի ներկայացուցչության դիմաց չեք հավաքվում ձեր պահանջատիրական տեքստերը նետեք Արցшխը մեկ ստորագրությամբ Ադрբեջшնին հшնձնած ԴԱՇՆԱԿ Սամվել Շահրամանյանին

Որ ցույցեր եք ուզում կազմակերպել ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց ու պահանջներ եք ներկայացնելու, որ Հայաստանը հետ բերի Ռուբեն Վարդանյանին, բա ինչի՞ էդ պահանջողներովդ Արցախի ներկայացուցչության դիմաց չեք հավաքվում ձեր պահանջատիրական տեքստերը նետեք Արցախը մեկ ստորագրությամբ Ադրբեջանին հանձնած ԴԱՇՆԱԿ Սամվել Շահրամանյանին։ Գերազանց առիթ կլինի հարցնելու տափուկ դաշնակին, թե Արցախից ռուսական ուղղաթիռով, երբ փախուստի էիր դիմում թիկնազորովդ ճողոպրելով Երևան, բա մեկ հետույքի տեղ չկա՞ր ուղղաթիռի մեջ, որ Ռուբեն Վարդանյանին էլ վերցնեիր հետդ, որ հիմա այդ օրը չընկներ։ Իհարկե չեք անի և չեք ասի, որովհետև ձեր դարդը ոչ թե Ռուբեն Վարդանյանն է, կամ որևէ այլ ռազմագերի, այլ ձեր դարդը քաղաքական նպատակներով կեղծ օրակարգ առաջ բրդելն է, այնպես ինչպես ձեզ են դրսից եկող ֆինանսական միջոցներով ինչքան ուզում <<բրդում>> և որ ուղղությամբ ուզում բրդում։ Հայաստանը լծակներ ունի ու չի՞ օգտագործում։ Ոնց էլ հարմար պահին միացնում եք էն միամիտ կենդանու ֆունկցիան ու ոչ գիտակից գոնե տասնյակ մարդկանց ձեր ետևից քարշ տալիս։ Կամ, որ հարցումներ են փողոցներում իրականացնում տգիտության ճիրաններում հայտնվածներին ջոկում և իրենց ուզած պատասխանը կորզելով հրապարակում են ՀՀ իշխանությունների հասցեին ոչ կոռեկտ արտահայտվողների կարծիքները, որոնք տպավորություն են ստեղծում, թե հայերեն խոսող ադրբեջանցիներ են։ Ոչ մի վատ բառ ու վիրավորանք թշնամանք տարածող պատերազմ սկսող երկրի, կամ ղեկավարության վերաբերյալ և միայն մեղադրանքներ մեր պետությանը և կառավարությանը ուղղված։ Խղճահարության ենթակա կործանված մարդիկ եք!!!
Կիսվել սոց․ ցանցերում