«Օսկար 2025»-ը վերջին 5 տարում ռեկորդային ամենաբարձր դիտումն է ունեցել

Nielsen ընկերությունը հրապարակել է «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության  դիտումների թարմացված վիճակագրությունը, համաձայն որի՝ ԱՄՆ-ում մրցանակաբաշխության արարողությունը պաշտոնապես դիտել է 19,69 միլիոն մարդ։

Գրանցված ցուցանիշը մրցանակաբաշխության դիտումների լավագույն ցուցանիշն է վերջին հինգ տարիների ընթացքում:

Նախորդ տարվա «Օսկար»-ի արարողությունը դիտել է 19,49 միլիոն մարդ։

Հիշեցնենք՝ «Անորա»-ն, որում հանդես են եկել նաև հայ դերասաններ Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, դարձել է «Օսկար 2025» մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը՝ ստանալով 5 մրցանակ, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն դերասանուհի», «լավագույն ռեժիսոր», «լավագույն օրիգինալ սցենար» և «լավագույն մոնտաժ» անվանակարգերում։

Կիսվել սոց․ ցանցերում