Մարոկկոյում տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 5 530-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Էլ Հաուզ նահանգում (1 643)։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները:
