Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի պաշտոնյաների հետ հանդիպմանը հայտարարել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի, որով առաջարկում էր բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: «Որոշ անբարեխիղճ կառավարություններ բանակցում են ոչ թե խնդիրները լուծելու, այլ սեփական շահերը պարտադրելու համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը, անշուշտ, չի արդարացնի նրանց սպասելիքները»,- նշել է նա։
Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ. Խամենեի
