Մարտի 8-ին՝ ժամը 23:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/18 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, առկա է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք. տուժածներ չկան Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Մյասնիկյան պողոտայում մեքենան գլխիվայր շրջվել է
