«Ինտեր»-ը հшղթել է «Մոնցա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Մոնցա»-ին:

Միլանում կայացած գոլառատ խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել «Մոնցա»-ի նկատմամբ 3:2 հաշվով:

«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Մարկո Արնաուտովիչն ու  Հական Չալխանօղլուն, ինքնագոլ խփեց նաև Գիորգիոս Կիրյակոպուլոսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 70-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 61 միավոր: Մեկ խաղ քիչ անցկացրած «Նապոլի»-ն վաստակել է 57 միավոր:

Կիսվել սոց․ ցանցերում