Չինաստանը, Ռпւսաստանը և Իրանը համատեղ ռшզմածովային զпրավարժություններ կանցկացնեն

Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը մարտի առաջին կեսին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն իրանական Չաբահար նավահանգստի ջրերում։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստին»՝ այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։

«Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն մարտի առաջին կեսին»,- ասված է չինական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժությունները տեղի կունենան իրանական Չաբահար նավահանգստի մոտ գտնվող ջրերում։

Կիսվել սոց․ ցանցերում