Իրանը մոտ օրերս սպասում է Թրամփի նամակին միջпւկային ծրագրի վերաբերյալ

Թեհրանն առայժմ չի ստացել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին. այն շուտով կհանձնի միջնորդը։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Նամակը գրված է, առայժմ մեզ չի հասել: Կա պայմանավորվածություն, որ մոտ ժամանաներս այն Թեհրան  ​​կհասցնի արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը», – ասել է նախարարը ճեպազրույցում, որը հեռարձակել է  Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

Կիսվել սոց․ ցանցերում