Ավարտվել է ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական խորհրդակցությունը

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական հավաք խորհրդակցությունը։ Երկօրյա հավաքի նպատակն էր անձնակազմի գործառութային պարտականությունների իմացության ամրապնդումը, մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացումն ու կատարելագործումը։ Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2024 թվականին կատարված աշխատանքները և նախանշվել ընթացիկ տարվա գերակա խնդիրներն ու առաջնահերթությունները: Միջոցառման ավարտին Պն ֆինանսաբյուջետային վարչության պետ Արթուր Հակոբյանը մի խումբ զինծառայողների հանձնել է խրախուսական պարգևներ:

https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/984429327173533?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում