2023թ. սեպտեմբերի 19-ից սկսած ողբերգական իրադարձություններից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա եւ էթնիկ զտում իրականացրեց, բռնագաղթված արցախցիները ստիպված էին հանգրվանել Հայաստանում:
Հայաստան տեղափոխվելուց մեկ ու կես տարի անց էլ նրանցից ոմանք ապահովված չեն նորմալ բնակարանային պայմաններով, չունեն աշխատանք, լրատվամիջոցներին ներկայացրած իրենց սրտաճմլիկ պատմություններում խոստովանում են, որ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են վերադառնալ Արցախ:
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը lragrogh.com-ը հարցում էր հղել` իմանալու, թե 2023թ. սեպտեմբերյան դեպքերից հետո քանի արցախցի է բնակություն հաստատել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում: Խնդրել էինք տրամադրել վիճակագրություն` ըստ քաղաքային եւ գյուղական բնակավայրերի:
Ըստ մեզ տրամադրած տեղակատվության` Հայաստան է տեղափոխվել 94663 արցախցի:
Արագածոտնի մարզում բնակություն է հաստատել 3544 արցախցի (Աշտարակ` 2569, Ապարան` 518, Թալին` 406, Ծաղկահովիտ` 50, Շամիրամ` 1), Արարատի մարզում` 13005 արցախցի (Արարատ` 979, Արտաշատ` 4175, Մասիս` 6463, Վեդի` 1357, Վերին Դվին` 31), Արմավիրի մարզում` 8087 արցախցի (Արաքս` 504, Արմավիր` 1645, Բաղրամյան` 277, Խոյ` 832, Մեծամոր` 1312, Վաղարշապատ` 2643, Փարաքար` 874), Գեղարքունիքի մարզում` 2958 արցախցի (Գավառ` 491, Ճամբարակ` 231, Մարտունի` 554, Սեւան` 1217, Վարդենիս` 465): Պատկառելի թիվ են կազմում Երեւանում բնակություն հաստատած արցախցիները` 37577 (Աջափնյակ` 3811, Ավան` 2179, Արաբկիր` 4866, Դավթաշեն` 1887, Էրեբունի` 3253, Կենտրոն` 3038, Մալաթիա- Սեբաստիա` 5052, Նոր Նորք` 5074, Նորք-Մարաշ` 362, Նուբարաշեն` 564, Շենգավիթ` 4490, Քանաքեռ-Զեյթուն` 3001): Լոռու մարզ է տեղափոխվել 4387 արցախցի (Ալավերդի` 217, Գյուլագարակ` 57, Թումանյան` 31, Լերմոնտովո` 4, Լոռի բերդ` 47, Սպիտակ` 354, Ստեփանավան` 411, Վանաձոր` 2179, Տաշիր` 938, Փամբակ` 149), Կոտայքի մարզ` 17211 արցախցի (Աբովյան` 5026, Ակունք` 320, Արզնի` 318, Բյուրեղավան` 1070, Գառնի` 439, Ծաղկաձոր` 351, Հրազդան`3610, Նաիրի` 1809, Նոր Հաճըն` 1589, Չարենցավան` 2064, Ջրվեժ` 615 ):
Ինչպես երեւում է մեզ տրամադրած տեղեկատվությունից, արցախցիներին չի հրապուրել Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում ապրելու հեռանկարը: Շիրակի մարզում բնակություն է հաստատել 2551 արցախցի (Ախուրյան` 251, Ամասիա` 45, Անի` 187, Աշոցք` 50, Արթիկ` 258, Գյումրի` 1760), Սյունիքի մարզում` 2402 արցախցի (Գորիս`769, Կապան` 605, Մեղրի` 167, Սիսիան` 408, Տաթեւ` 139, Տեղ`177, Քաջարան` 137), Վայոց ձորի մարզում` 1141 արցախցի (Արենի` 179, Եղեգիս` 64, Եղեգնաձոր` 462, Ջերմուկ` 158, Վայք` 278), Տավուշի մարզում` 1800 արցախցի (Բերդ` 187, Դիլիջան` 621, Իջեւան` 634, Նոյեմբերյան` 358):
Թագուհի Հակոբյան
