Խաղաղության համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայունության համար. Վելդկամպը՝ Բшյրամովին

Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը Հայաստան կատարած այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Ես ողջունել եմ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծել եմ հաջորդ քայլերի կարևորությունը ստորագրման ճանապարհին:

Այս համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- X-ի իր էջում գրել է նա։

Մարտի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել էր նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ:

Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:

Օրեր առաջ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը շնորհավորել էր Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի կապակցությամբ

Կիսվել սոց․ ցանցերում