Հնդկաստանի պաշտպանական ձեռքբերումների խորհուրդը նախնական հավանություն է տվել ավելի քան 540 միլիարդ ռուփի (6.26 միլիարդ դոլար) արժողությամբ սպառազինությունների և սարքավորումների ձեռքբերմանը՝ զինված ուժերի կարողությունները բարձրացնելու նպատակով:
Ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Նախնական հավանության արժանացած այդ սարքավորումները ներառում են ավելի հզոր շարժիչներ՝ հնդկական բանակի կողմից շահագործվող՝ ռուսական T-90 մարտական տանկերի համար, հավելյալ հակասուզանավային տորպեդներ Հնդկաստանի ռազմածովային նավատորմի համար և այլն:
