ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով) Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում:
First Armenian Front-ից հատնում են. «Թբիլիսի մեկնող հարգելի երկրպագուներ, Վրաստան-Հայաստան խաղին ընդառաջ երկրպագուների երթը կմեկնարկի Tsereteli մետրոյի կայարանի հարակից հրապարակից։
Հավաքավում ենք մարտի 23-ին, ժամը 15։00-ից, երթը կմեկնարկի 16։00-ին` քաղաքային իշխանության հետ նախապես համաձայնեցված երթուղով։
Ձեզ հետ ունեցեք եռագույն դրոշներ և հավաքականի ատրիբուտիկա։
Կազմակերպված աջակցենք մեր հավաքականին Թբիլիսիում»։
