Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է դատարանի որոշմամբ: Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը: Իմամօղլուն մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու և կաշառակերության համար։ Պաշտոնյան ցուցմունք տալիս հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։ Կատարվածի ֆոնին Ստամբուլում սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները աջակցություն են հայտնել քաղաքի ղեկավարին։ Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում:
Ստшմբուլի քաղաքապետ Էքрեմ Իմшմօղլուն կալանավորվել է
