Լուկшշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատի հանդիսությունների սրահում։ Այս մասին հայտնում է բելառուսական մամուլը։

Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է 1994 թվականից, և սա նրա յոթերորդ ժամկետն է։

Բելառուսի ղեկավարը երդում է տվել բելառուսերենով՝ ձեռքը դնելով հանրապետության Սահմանադրության վրա։

Արարողությանը ներկա են եղել 1100 հրավիրյալներ, այդ թվում՝ Համաբելառուսական ժողովրդական ժողովի նախագահության անդամներ, խորհրդարանի ստորին և վերին պալատների պատգամավորներ, Սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորներ, ինչպես նաև այլ անձինք։

Երդման ակտը ստորագրելուց հետո Բելառուսի ղեկավարը ստացել է նախագահի վկայականը։

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են այս տարվա հունվարին, Լուկաշենկոն ստացել է ձայների 86,82%-ը։ Միաժամանակ նա հայտարարեց, որ չի ցանկացել առաջադրվել ընտրություններում, սակայն իրեն «համոզել են»:

Կիսվել սոց․ ցանցերում