Այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էր այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը: Այցի շրջանակում նա դասախոսությամբ է հանդես եկել բրիգադի սերժանտների դասընթացներում` անդրադառնալով սերժանտների դերին զինված ուժերի տարբեր օղակներում և ընդգծելով առաջնորդության մասնագիտական պատասխանատվության և սերժանտների ու հրամանատարների միջև արդյունավետ հաղորդակցման կարևորությունը: Դասախոսության ընթացքում լուսաբանվեցին մի շարք հարցեր՝ առաջնորդության որակները և անձնական օրինակով առաջնորդելու անհրաժեշտությունը, հրամանատարների հետ հաղորդակցման և համագործակցության ձևերը, վստահության և կարգապահության կառուցումը ստորաբաժանումներում, սերժանտների առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները։ Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել ակադեմիայի տարածքում՝ հնարավորություն ունենալով ծանոթանալու ակադեմիայի ենթակառուցվածքներին, պատմությանը, ավանդույթներին և ձեռքբերումներին։
Կանզասի սերժшնտը դասախոսություն է ընթերցել ՀՀ ՊՆ ակադեմիայում
