Բրազիլիան ունի պլան Բ, եթե չկարողանա համոզել Անչելпտիին

Արգենտինայի հավաքականից 1։4 հաշվով կրած պարտությունը խորացրել է Բրազիլիայի հավաքականի ճգնաժամը և կասկածի տակ է դրել գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի հետագա աշխատանքը։

Ինչպես հաղորդում են Globo Esporte-ը, նրա հեռացումը գրեթե անխուսափելի է։ Սակայն Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) սպասում է՝ նախապես փոխարինողին գտնելուն, որպեսզի պաշտոնապես հայտարարի Դորիվալի հեռացման մասին։

Ըստ աղբյուրների՝ CBF-ի նախագահի՝ Էդնալդո Ռոդրիգեսի առաջնահերթ թեկնածուն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին է։ Սակայն, եթե Անչելոտտին մերժի առաջարկը, կքննարկվի «Պլան Բ» տարբերակը՝ պորտուգալացի Ժորժե Ժեզուսը։

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան արդեն սկսել է բանակցությունները Ժեզուսի հետ, որը ներկայումս աշխատում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում»։ Կազմակերպությունը ցանկանում է մինչև հունիսին նախատեսված ՖԻՖԱ-ի միջազգային պատուհանը լուծել գլխավոր մարզչի հարցը։

Կիսվել սոց․ ցանցերում