Ամերիկյան Ինգլվուդ քաղաքի ոստիկանությունը հայտնաբերել է այդ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին պատկերող կորսված կտավը։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Կտավը հայտնաբերվել է այն գողանալուց մեկ տարի անց։ Այն հանդիսանում է Ջորջ Վաշինգտոնի՝ Ջիլբերտ Ստյուարտի կողմից նկարված դիմանկարի վերարտադրությունը։ Վերարտադրությունը ստեղծվել է 1798 թվականին անհայտ չինացի նկարիչների կողմից։ Աշխարհում նմանատիպ մոտ 100 պատճեն կա, սակայն ներկայումս հայտնի է դրանցից պահպանված չորսի կամ վեցի մասին։
Ընդ որում՝ մի մասը թանգարաններում է, մյուսը՝ մասնավոր հավաքածուներում։ Դրանց գինը տարբեր է՝ կախված պահպանվածության վիճակից։ Տվյալ հայտնաբերված օրինակի գինը կարող է կազմել 150 հազար դոլար։ Կտավը վեորադարձվել է Ինգլվուդի թանգարանին
