Սևանից 253 հատ արգելված որսագործիք է դուրս բերվել

Սեպտեմբերի 12-ին և 13-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Չկալովկա բնակավայրի և Դրախտիկ բնակավայրին հարակից հանրային լողափի ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 253 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 229 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ի լրատվական ծառայությունից։ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։ Միջոցառումները շարունակվում են։

Կիսվել սոց․ ցանցերում