Անհետացած գայլերը վերակենդանացել են՝ կենսատեխնոլոգիայի շնորհիվ

2 հազար 500 տարի առաջ անհետացած և HBO-ի «Գահերի խաղը» սերիալից հայտնի դարձած գայլերը վերադառնում են «հարության» շնորհիվ: Այժմ Colossal Biosciences կենսատեխնոլոգիական պահպանության գենետիկ ինժեներների շնորհիվ այս կատաղի գիշատիչները դարձել են «աշխարհում առաջին հարության» օրինակը: Այս մասին գրում է Live Science-ը: Կենսատեխնոլոգիական պահպանության Colossal Biosciences ընկերության գիտնականներն ամբողջ աշխարհում հայտնի են վաղուց անհետացած տեսակների վերակենդանացման իրենց փորձարարական ջանքերով: Նրանք հայտարարել են աշխարհում առաջին «հաջող վերակենդանացման» մասին՝ կյանքի վերադարձնելով սարսափելի գայլի վաղուց անհետացած տեսակը՝ Aenocyon dirus-ը՝ 3 ձագով: «Գահերի խաղը» սերիալից հայտնի Ռոմուլը, Ռեմը և Կհալիսին ստեղծվել են հնագույն բրածո գայլերի ԴՆԹ-ի և նրանց ամենամոտ ազգականի՝ գորշ գայլի գեների միջոցով: 3 ձյունաճերմակի գայլերը ծնվել են փոխնակ շների միջոցով: Հետազոտության ընթացքում թիմը ԴՆԹ է ստացել 13 000 տարվա ատամից և մոտ 72 000 տարեկան գանգից՝ հայտնել է Colossal-ի գործադիր տնօրեն Բեն Լամը: Հետո նրանք կարողացել են օգտագործել ԴՆԹ-ն առողջ ձագեր ստանալու համար:

Կիսվել սոց․ ցանցերում