Հեղինակավոր Goal պարբերականը կազմել է 21-րդ դարում եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն հարձակողական եռյակները: Առաջին տեղը գրավել է «Բարսելոնայի»՝ Լիոնել Մեսսի – Լուիս Սուարես – Նեյմար եռյակը, որը կատալոնական թիմում համատեղ անցկացրել է 3 տարի: Երկրորդ տեղը գրավել է նույն ժամանակ Մարիդի «Ռեալում» ձևավորված Կարիմ Բենզեմա – Գարեթ Բեյլ – Կրիշտիանու Ռոնալդու եռյակը: Goal.com-ի վարկածով 21-րդ դարում եվրոպական ակումբային ֆուտբոլի հարձակման լավագույն եռյակները. 1. Լիոնել Մեսսի – Լուիս Սուարես – Նեյմար («Բարսելոնա») 2. Կարիմ Բենզեմա – Գարեթ Բեյլ – Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ Մադրիդ») 3. Թյերի Անրի – Սամուել Էտո’Օ – Լիոնել Մեսսի («Բարսելոնա») 4. Կրիշտիանու Ռոնալդու – Կառլոս Տևես – Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») 5. Մոհամեդ Սալահ – Ռոբերտո Ֆիրմինո – Սադիո Մանե («Լիվերպուլ») 6. Ռոբեր Պիրես – Դենիս Բերգկամպ – Թյերի Անրի («Արսենալ») 7. Կիլիան Մբապե – Էդինսոն Կավանի – Նեյմար (ՊՍԺ) 8. Պեդրո – Էդեն Ազար – Դիեգո Կոստա («Չելսի») 9. Մարիո Գյոտցե – Ռոբերտ Լևանդովսկի – Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ») 10. Հալկ – Ռադամել Ֆալկաո – Սիլվեստրե Վարելա («Պորտու»):
Goal-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն եռյակները
