ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կադրային ջարդ է մեկնարկել։ Քիչ առաջ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը։
Այսքանով ամեն բան չի ավարտվում։ Առաջիկայում ArmLur.am-ը նոր անուններ կհայտնի։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «Արշալույսները խաղաղ չեն ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում։ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանը կադրային ջարդ է սկսելու: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեում շատերը կա՛մ սպասում են sms-ի, կա՛մ Արթուր Նահապետյանի հետ հանդիպման, որ հասկանան՝ իրենց հետագա ճակատագիրն ինչպես կառուցեն։
Չի բացառվում, որ կադրային ջարդը սկսվի Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի տեղակալներից:
Հիշեցնենք, որ մարտի 20-ի ՀՀ Կառավարության նիստի ժամանակ Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնում Նահապետյանի թեկնածությունը գործադիրին առաջարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ թեկնածուն զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը»:
Քնար Մանուկյան