«Փոքրիկիս հետ ֆիզարձակուրդն էի վայելում և շատ անսպասելի առաջարկ ստացա». Գոհար Գասպարյանը՝ «Հայ Սուպերսթար 6» նախագծում որպես հաղորդավար հանդես գալու մասին

«Շատ անսպասելի ստացա առաջարկը վարել նախագիծը, ինձ համար ֆիզարձակուրդում վայելում էի հանգիստը փոքրիկիս հետ: Անմիջապես խառնվեցի իրար այդ իրավիճակում, բայց եթերը շատ էի կարոտել և շատ շնորհակալ եմ ղեկավարությանը:

Կփորձեմ ամեն ինչ անել, որ և՛ նրանց, և՛ հեռուստադիտողնեի սպասելիքներն արդարացնեմ: Վստահ եմ՝ փորձս նաև օգուտ կբերի: Ես արդեն ունեմ ֆավորիտներ»,- «Շանթ»-ի եթերում՝ խոսելով «Հայ Սուպերսթար 6» նախագծում որպես հաղորդավար հանդես գալու և հեռուստաեթեր վերադառնալու իր զգացողությունների մասին, պատմել է հաղորդավար Գոհար Գասպարյանը:

Կիսվել սոց․ ցանցերում