Գիրասին գերազանցել է Հալանդի և Լևանդովսկու ռեկորդը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպմանը հեթ-տրիկ գրանցեց։

Գիրասին դարձել է «Բորուսիայի» ռեկորդակիրը Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլերի քանակով` 13:

Նախորդ ռեկորդը պատկանում էր Էրլինգ Հալանդին և Ռոբերտ Լևանդովսկուն։

Նրանք 10-ական գոլ են խփել «մեղուների» կազմում Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարի մեկ մրցաշրջանում:

Կիսվել սոց․ ցանցերում