Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյпւնիք, հանդիպել մարզպետի հետ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը այցելել է Սյունիքի մարզ, այցի ընթացքում նա հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումն ու համագործակցությունը:Քննարկվել են մի շարք թեմաներ, այդ թվում՝ Սյունիքում տեղական ինքնակառավարման դերը, ընդգրկուն զարգացման կարևորությունը և տարածաշրջանում անվտանգային իրավիճակը:«Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,-ասել է դեսպանը:
© https://shamshyan.com/hy/article/2025/04/17/1281882?fbclid=IwY2xjawJuzJJleHRuA2FlbQIxMQABHi8Otn1-HghduVgS6RJTt0KYxDyMVRt10pwXzp-Y7UH0b82E5RAUlYx4vXmp_aem_o6rHHCwDtQOYmTjECEsx7g

Կիսվել սոց․ ցանցերում