Սերգեյ Նшրիշկինը Բшքվում բանակցություններ է վարել шդрբեջшնցի գործընկերների հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետ։

«ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, փոխշահավետ և վստահելի բնույթ ու ուղղված է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանությանը»,- ասվում է  ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինը հանդիպումներ է ունեցել նաև այլ հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Բացի այդ, նա մասնակցել է «Աֆղանստան. Տարածաշրջանային կապ, անվտանգություն և զարգացում» համաժողովին, որտեղ իր ելույթում դրական է բնութագրել Աֆղանստանի ներկայիս իշխանությունների գործողությունները պետականաշինության ոլորտում և վստահություն հայտնել, որ նրանց միջազգային ճանաչումը միայն ժամանակի հարց է:

Կիսվել սոց․ ցանցերում