ԻՐԱԶԵԿՈՒՄ` «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) հարկ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները.
☑ Օրենքի 𝟏𝟎-րդ հոդվածի 𝟏-ին մասը շարադրվել է հետևյալ կերպ․
◾️ «Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումը կատարում է փրկարար ծառայությունը՝ ապահովելով Տեսչական մարմնի հասանելիությունը հաշվառվող տեղեկատվությանը։ Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները հաստատում է ՀՀ կառավարությունը»։
☑ Օրենքի 𝟐𝟎-րդ հոդվածի 𝟐-րդ մասի 𝟔-րդ կետի համաձայն՝ «հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝
▪️ ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցվում է կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,
▪️ ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցվում է շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,
▪️ ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցվում է շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը»
☑ Օրենքի 𝟐𝟎-րդ հոդվածի 𝟐․𝟏 կետի համաձայն՝ Տեսչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերը ենթակա են անհապաղ կատարման։
Դրույթը վերաբերում է օբյեկտի շահագործումը (աշխատանքը) դադարեցնելու մասին վարչական ակտերին։
☑ Հավելենք, որ օրենքն ընդունվել է 𝟐𝟎𝟐𝟒 թվականի դեկտեմբերի 𝟓-ին, և նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 𝟐𝟎𝟐𝟓թ․ հունիս ամսից։
Տե´ս նաև 👇
Կիսվել սոց․ ցանցերում