Սեուլում տղամարդը հրկիզել է բարձրահարկ շենքը. մшհացել են ինքն ու 3 անձ, կան վիրшվորներ

Սեուլում 60-ամյա տղամարդը հրկիզել է բնակելի բարձրահարկ շենքը։

Yonhap գործակալության փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով երեք մարդ է մահացել, ևս մի քանիսը՝ վիրավորվել։

Հրդեհը բռնկվել է բարձրահարկ բնակելի համալիրի չորրորդ հարկում։ Ենթադրվում է, որ հրկիզողը բոց նետող թունաքիմիկատ է օգտագործել:

Ոստիկանությունից հայտնել են, որ նրա մարմինը ևս հայտնաբերվել է հրդեհի վայրում։

Հրդեհի սկսվելուց մի քանի ժամ առաջ տղամարդը փորձել է այրել բարձրահարկ շենքից 1,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վիլլան ու ինքնասպանության մասին գրություն թողել։

Կիսվել սոց․ ցանցերում