ԱՄՆ Ֆլորիդա նահանգի միջազգային օդանավակայանում հրդեհվել է Delta Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը:
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի։
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հրդեհն արագ տեղայնացվել և մարվել է։
Airbus 330 ինքնաթիռում եղել է 282 ուղևոր, 10 բորտուղեկցորդուհի և երկու օդաչու։
