ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր մարզպետերի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում։
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Քննարկման ժամանակ հիմնականում անդրադարձ է կատարվել ճանապարհային ցանցի կառավարման նոր համակարգին։
Հետագայում արդեն մարզպետարանները պետք է նույն համակարգով վերահսկեն ճանապարհների ամառային և ձմեռային սպասարկման աշխատանքները։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ճանապարհների ձմեռային սպասարկմանն ընդառաջ կազմակերպչական բնույթի հարցեր։
