ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱՐԿԱԴԻՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ

ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱՐԿԱԴԻՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿՈՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԴԵՄ ԵՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ՀԿ-ի ՆԱԽԱԳԱՀ ՎԱՆԻԿ ՆԻԿՈՅԱՆԻ ԿՈՉԸ
Այսօր, երբ հազարավոր քաղաքացիներ ճնշված են տարիներով կուտակված վարկային պարտավորություններով, իսկ բանկային համաներման ծրագիրը սահմանափակվել է մինչև 1 միլիոն ՀՀ դրամի շրջանակում՝ մենք, որպես «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում, պարտավորված ենք բարձրաձայնելու ժողովրդի ցավը և հղում ենք այս կոչը․
Պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունն ու օրվա իշխանությունները՝
վերանայեն բանկային համաներման ծրագիրը,
ընդլայնեն այն՝ ներառելով նաև 1 միլիոն դրամից բարձր չվճարված և չսպասարկվող վարկերը,
ապահովել վճարման այլընտրանքային, արդար և հասանելի մեխանիզմներ բոլոր քաղաքացիների համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից։
ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱՐԿԱԴԻՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ։
Այս գործողությունները վերածվել են քաղաքացիների՝ սեփական երկրից արտաքսման գործիքի։ Երբ պետությունը քանդում է մարդկանց տները՝ նա քանդում է ընտանիքներ․
Կինը բաժանվում է ամուսնուց,
Երեխան հեռանում է ծնողից,
Ընտանիքները քանդվում են ոչ թե պատերազմով, այլ «խաղաղ պայմաններում»՝ բանկերի և հարկադիրների միջոցով։
Սա այլևս ոչ թե սոցիալական խնդիր է, այլ ազգային ողբերգություն։
Այս համակարգը, որը ներկայանում է որպես ժողովրդավարական, գործնականում վերածվում է ստրկատիրական կառուցվածքի, երբ քաղաքացին մնում է անպաշտպան պետության և բանկային համակարգի ճնշման տակ։
«ԴԵՄ ԵՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ, պահանջում է․
Ժողովրդավար, արդար, մարդակենտրոն լուծումներ՝ այլ ոչ հարկադիր բռնագանձումներ։
Ժամանակ և իրական հնարավորություն քաղաքացիներին՝ իրենց պարտավորությունները մաս-մաս մարելու համար, այլ ոչ թե՝ կործանարար ճնշում։
Այս խնդիրը մեր համար նոր ճարտարապետության մեկնարկ է։ Ժողովուրդը պետք է հնչեցնի իր ձայնը։ Ժողովուրդն է բերել այսօրվա իշխանություններին, և այդ իշխանությունները պարտավոր են լսելու և գործելու ի շահ ժողովրդի։
Այսօր լռությունը դավաճանություն է։ Այսօր պայքարը՝ գոյության միջոց։
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման նախագահ
Վանիկ Նիկոյան,
Հ․Գ․ Չկա պառլամենտական ըդիմություն, որ այս խնդիրը բերի օրակարգ․․․
Կիսվել սոց․ ցանցերում