Իրшնի հարավային նավահանգստում հզпր պшյթյուն է որոտացել. կա ավելի քան հարյուր տпւժած

Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայ նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։

Միջադեպի պատճառը պաշտոնապես չի նշվում, սակայն, ենթադրաբար, պայթել է վառելիքով լի ցիստեռնը:

Նախնական նշվել է 47-50 տուժածի մասին, սակայն «Alvatan»-ի էջում հրապարակվել է 115 տուժածի մասին տեղեկատվություն, մեծ մասը՝ տեղի աշխատակիցներ են:

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջադեպի մասին հայտնել է Հորմոզգան նահանգի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավարը՝ նշելով, որ տուժածների թիվը կարող է աճել:

Կիսվել սոց․ ցանցերում