Տաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդու՝ Ասքանազ Վարդապետյանի  կարիերան ՊԵԿ-ում աճ է գրանցել։ 2020 թվականից համակարգում ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող նախկին հանրապետականի որդին անցած տարի` 2024-ի սեպտեմբերին, նշանակվել է հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 2 բաժնի պետի տեղակալ։ Վարդապետյանի որդին 2018-ին հայտնի

դարձավ աղմկոտ պատմությունից․ նա Կիեւյան փողոցում, իր տնից ոչ հեռու, տաքսու վարորդի էր ծեծել՝ 34-ամյա Արտակ Վարաժյանին, հետո էլ, ինչպես հայտնել էր տաքսու վարորդը, Ասքանազ Վարդապետյանը կոտրել էր վարորդի Opel-ի հայելիներն ու դուռը:

Ի դեպ, Վարդապետյաններն ամուր թիկունք ունեն, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տաճատ Վարդապետյանի մերձավոր ազգականն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3408e5f28e748977dd47227eb6e4c781?fbclid=IwY2xjawJ9T75leHRuA2FlbQIxMABicmlkETE0a05UQkNRUXpRNkZOQnRuAR6_b2vI5dtL5MLLIo0o_Edoy22NanIXRr_uAK5HdmBukafBFTcl8IMAHRTYbw_aem_x8DUKop0v8s4BbOSHPrwWg

 

Կիսվել սոց․ ցանցերում