Հնդկաստանը մտադիր է փակել օդային տարածքը Պակիստանի համար

Հնդկաստանը դիտարկում է Պակիստանյան ավիափոխադրողների համար իր օդային տարածքը փակելու և Պակիստանյան նավերին հնդկական նավահանգիստներ մուտք գործելու արգելքի հնարավորությունը: Այս մասին հայտնում է The Economic Times թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։

Պարբերականը նշում է, որ այդ դեպքում Պակիստանը ստիպված կլինի օդանավերն ուղարկել Չինաստանի կամ Շրի Լանկայի տարածքով, որպեսզի հասնի Հարավարևելյան Ասիայի ուղղություններ:

Կիսվել սոց․ ցանցերում