«Արսենшլ»-ը նման է ՊՍԺ-ին. Լпւիս Էնր իկե

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։

««Արսենալը» նման է ՊՍԺ-ին։ Նրանք կարողանում են կոլեկտիվ ուժերով գրոհել եւ պաշտպանվել, նրանք ունեն առաջատար խաղացողներ, բայց որեւէ մեկից կախվածություն չունեն, ինչպես եւ մեր թիմում։ «Արսենալը» ՊՍԺ-ի նման Եվրոպայի լավագույն թիմերից է։

Հրաշալի տրամադրություն ունենք։ Նպատակը եւս մեկ քայլ կատարելն է։ Ճնշումը մեծ է, խնդիրը բարդ է, սակայն մենք հավակնոտ ենք։

ՊՍԺ-ն ու «Արսենալը» երբեք չեն հաղթել Չեմպիոնների լիգայում։ Մենք պետք է հիշենք այդ մասին, բայց կենտրոնանանք օրվա խնդրի վրա»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

«Արսենալ» — ՊՍԺ առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Կիսվել սոց․ ցանցերում