Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով մարդիկ են մшհացել. նրանց թվում երեխա կա

Առնվազն հինգ մարդ է մահացել Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով։

«Իսպանիայի հյուսիսում գտնվող Օրենս նահանգում ծնողներն ու երեխան մահացել են իրենց տանը շմոլ գազի թունավորումից, որը ենթադրաբար առաջացել է էլեկտրական գեներատորից:

Վալենսիայում մեկ կին մահացել է թթվածնի պակասից, երբ հոսանքազրկման պատճառով սարքը խափանվել է, որն օգնում էր նրան շնչել, իսկ Մադրիդում մոմից առաջացած հրդեհից ևս մեկ կին է մահացել»,- հայտնում է Ria.ru-ն:

Ապրիլի 28-ին Իսպանիայում, Պորտուգալիայում, Բելգիայում և Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի մեծ անջատումներ էին տեղի ունեցել: Միլիոնավոր մարդիկ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի։ Խափանումներ էին եղել նաև տրանսպորտի և կապի համակարգերում:

Կիսվել սոց․ ցանցերում